Մատչելիության հղումներ

Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականն այսօր մեկնեց Վրաստան


Խմբի հաղթողը մրցելու է մյուս խմբի ուժեղագույն հավաքականի հետ: Իսկ արդեն այս զույգի հաղթողն իրավունք կստանա մասնակցել Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը` ընդգրկվելով 16 ուժեղագույն հավաքականների շարքում:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Թբիլիսի մեկնած պատվիրակության ղեկավար, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը հայտնեց, որ Հայաստանի հավաքականի հետ միեւնույն խմբում ուժեղ մրցակիցներ են ընդգրկված, սակայն թիմից հաջող ելույթներ է ակնկալում:

«Վերջին շրջանում մեր հավաքականը ուսումնամարզական հավաքներ է անցկացրել, հրավիրել է փորձառու մարզիչ Հրաչյա Մխիթարյանը, ով արտասահմանում աշխատելու մեծ փորձ ունի, մի խոսքով լուրջ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել», - ասաց Մելքոնյանը:

Հայաստանի հավաքականի հետ միեւնույն խմբում է ընդգրկված Ադրբեջանի ընտրանին: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահը գտնում է, որ այս երկու թիմերի անդամների միջեւ Թբիլիսիիում անսպասելի միջադեպեր չեն գրանցվի:

Կազմակերպիչներն էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա լարված իրավիճակը, հավաքականներին տարբեր հյուրանոցներում են տեղավորել:

Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականը միջազգային մրցաշարի է մասնակցելու 6 տարվա ընդմիջումից հետո:

Վաղը մեր հավաքականը մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ, որը, մասնագետների կարծիքով, խմբի հաղթողի հիմնական հավակնորդն է:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG