Մատչելիության հղումներ

Իրանն առաջարկել է հայկական Սեւ եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգության վայրերի ցուցակում


Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սեւ եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում: Այդ մասին այսօր հայտնել է «Ռոյթերզ» գործակալությունը:

«Սա տարբեր կրոնների եւ էթնիկ հանրությունների գոյակցության խորհրդանիշն է»,֊ - ասել է Իրանի մշակութային ժառանգության, ժողովրդական ստեղծագործության եւ զբոսաշրջության կազմակերպության ավագ պաշտոնյա Խոսրով Ֆարին:

Հայկական Սեւ եկեղեցին՝ Ղարաքիլիսան այդ անվանումն է ստացել, քանզի 14֊-րդ դարում կառուցվել է սեւ հրաբխային ապարից:

Հայերը հավատում են, որ եկեղեցու կառուցման վայրում նահատակվել եւ թաղվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը՝ Թադեւոսը:

Հայերը ողջ աշխարհից ամռանը ուխտագնացություն են կատարում դեպի Սեւ եկեղեցի, սակայն տարվա մեծ մասը այն դատարկ է եւ պահպանվում է մոտակա քրդական գյուղի երկու սունի բնակիչների կողմից:

Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ մի ժամանակ հայերի թիվը Իրանում կազմում էր մի քանի հարյուր հազար, սակայն վերջին տասնամյակների ընթացքում շատերը արտագաղթել են երկրից, եւ ներկայումս Իրանում ապրում է մոտ 100 հազար հայ: Նրանք երկու պատգամավորական տեղ ունեն խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG