Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթս. «ԱՄՆ֊-ը կարող է հետաձգել հակահրթիռային համակարգերի տարրերի տեղակայումը Եվրոպայում»


ԱՄՆ-֊ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն այսօր Պրահայում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հետաձգել հակահրթիռային պաշտպանության համակարգերի տարրերի տեղակայումը Չեխիայում եւ Լեհաստանում մինչեւ կոնկրետ ապացույցներ չունենա Իրանից ելնող սպառնալիքի մասին:

Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-֊ը առաջարկել է ապահովել Ռուսաստանի ներկայությունը համակարգերի տեղակայման վայրերում:

CNN-֊ը փաստում է, որ Ռուսաստանը խիստ ընդդիմանում է Արեւելյան Եվրոպայում ամերիկյան համակարգերի տեղակայմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG