Մատչելիության հղումներ

logo-print

Բաղդադում անհետ կորել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը


Ինչպես հաղորդվում է, երկուշաբթի առավոտյան Բաղդադում անհետ կորել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաղդադի թղթակիցներից մեկը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի արաբերեն հեռարձակվող «Ազատ Իրաք» ռադիոկայանի թղթակիցը գնացել է հարցազրույցի, բայց տեղ չէր հասել: Ոստիկանությունը փողոցում հայտնաբերել է հրազենից սպանված նրա վարորդի մարմինը: Ավտոմեքենան եւ թղթակիցը անհետացել են:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը խորը մտահոգություն է արտահայտել կատարվածի կապակցությամբ:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ողջ ուշադրությունն այժմ սեւեռել է մեր գործընկերոջ հետ կատարվածը բացահայտելուն: Մենք աշխատում ենք Բաղդադի իշխանությունների հետ եւ մշտական կապի մեջ ենք մեր թղթակցի ընկերների եւ ընտանիքի անդամների հետ: Մենք շարունակում ենք հուսալ, որ մեր թղթակիցը կվերադառնա ողջ եւ առողջ», - ասել է Գեդմինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG