Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան հայտարարել է, որ հաջորդ տարվանից Ադրբեջանը 30 տոկոսով ավելացնելու է պաշտպանությանն ուղղված ծախսերը:

«Ռազմական ծախսերը 2008 թվականի բյուջեում մեկ միլիարդ դոլարից կհասնեն մեկ միլիարդ 200 կամ 300 միլիոնի: Ադրբեջանը պատերազմի մեջ է եւ պարտավոր է դիմել այդ քայլին», - հայտարարել է Ալիեւը:

Նա ասել է նաեւ, թե իր երկիրը մոտ ապագայում կսկսի արտադրել սեփական ռազմական տեխնիկան: Միաժամանակ, Ալիեւը չի մանրամասնել, թե խոսքը կոնկրետ ո՞ր զինատեսակների մասին է:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է նաեւ, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին անընդհատ ավելացնում է պաշտպանական ծախսերը: 2004 թվականից ի վեր երկրի ռազմական բյուջեն ավելի քան քառապատկվել է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG