Հայաստանի նախագահ Ռոբրետ Քոչարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը վերահաստատել են երկու երկրների միջեւ «փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը»:
Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահի հրավերով:
Ինչպես տեղեկացնում է նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակը, Հայաստանի նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը. - «Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաեւ` հուշագրեր երկու երկրների Կենտրոնական բանկերի միջեւ բանկային վերահսկողության մասին, Զարգացման հայկական գործակալության եւ Իրանի ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցության կազմակերպության միջեւ ներդրումային համագործակցության խրախուսման մասին, Հայաստանի հողմաէլեկտրակայանների կառուցման ծրագրի մասին:
«Հատուկ կցանկանայի նշել էներգետիկայի ոլորտի ծրագրերը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Քոչարյանը` նշելով, որ այս ծրագրերը պետք է փոխշահավետ լինեն:
Իրանի նախագահը, իր հերթին, հայ-իրանական հարաբերությունները որակեց «զարգացող, կայուն, ամուր հարաբերություններ»:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Ահմեդինեջադը ասաց. - «Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է խաղաղ մթնոլորտում ապրեն: Որեւէ խնդիր չկա, որ հնարավոր չլինի բանակցությունների միջոցով լուծել»:
Աննա Սաղաբալյան