Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվել է Ցեղասպանության զոհերի հուշարձան


Անցած կիրակի Ֆրանսիայի Տուր քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Տուրի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ:

«Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին: Խորհրդանշական է, որ այս հուշարձանը բացվում է Տուր քաղաքում՝ Ֆրանսիայի սրտում, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», - իր շնորհակալական խոսքում ասաց Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG