Մատչելիության հղումներ

Հայաստանի մշակույթի օրեր` Բելառուսում


Բելառուսում այսօր մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 28-ը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ նախատեսված են Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները, ներկայացումներ Երեւանի պետական կամերային թատրոնի կատարմամբ:

Առանձին ուշադրություն է հատկացվելու Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությանը. բելառուս հանդիսատեսին կներկայացվի Փարաջանովի մասին պատմող վավերագրական ֆիլմ, իսկ Բելառուսի պատմության եւ մշակույթի թանգարանում կբացվի «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» խորագրով ցուցահանդես:

Հայկական պատվիրակությունը Մինսկ է բերել գրքեր, որոնք նվիրաբերվելու են Բելառուսի ազգային պատկերասրահին:

Նախատեսված են մշակույթի գործիչների ոչ պաշտոնական հանդիպումներ, կկայանա նաեւ երկու երկրների միջեւ 2008-2010 թվականների մշակութային կապերի զարգացման ծրագրի նախագծի քննարկում:

Բելառուսի մշակույթի առաջին փոխնախարար Վլադիմիր Ռիլատկոն նշել է, որ երկրում Հայաստանի մշակույթի օրեր անցկացվում են առաջին անգամ, թեեւ երկկողմ մշակութային կապերը հին են եւ ամուր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG