Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը լուծարեց խորհրդարանը


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր հրամանագիր է ստորագրել խորհրդարանը լուծարելու մասին: Որպես որոշման հիմնավորում` նա մատնանշել է պատգամավորների կողմից իրենց լիազորությունների գերազանցումը, ինչը երկրում քաղաքական ճգնաժամի է հանգեցրել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Բակիեւը խորհրդարանականներին մեղադրել է անցյալ տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների երկու նոր խմբագրությունների ընդունման համար, որոնք հետագայում չեղյալ են հայտարարվել Սահմանադրական դատարանի կողմից, իսկ պատգամավորների գործողությունները` անիրավազոր:

Այսօր նաեւ հայտնի են դարձել երեկ Ղրղըզստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ, քվեարկության մասնակիցների շուրջ 80 տոկոսը հավանություն է տվել նախագահի նախաձեռնած փոփոխություններին, որոնցով նախատեսվում է խորհրդարանական ընտրությունները անցկացնել կուսակցական ցուցակներով:

Տեղացի վերլուծաբանների համոզմամբ, արդեն դեկտեմբերին Ղրղըզստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթելու մեծ հնարավորություններ ունի Բակիեւի նորաստեղծ կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG