Կիրակի օրը Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական տվյալներով` քվեարկության մասնակիցների շուրջ 70 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, որոնցով սահմանվում են երկրի նախագահի ուղղակի, համաժողովրդական ընտրություններ:
Կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նման առաջարկով հանդես էր եկել դեռ գարնանը, երբ երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածուի` Աբդուլա Գյուլի ընտրությունը խորհրդարանում ձախողվեց ընդդիմության ջանքերով:
Սահմանադրական փոփոխությունների փաթեթը խորհրդարանն ընդունել էր մայիսի 10-ին` Սահմանադրական դատարանի կողմից նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելուց անմիջապես հետո:
Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Սեզերը երկու անգամ` մայիսի 25-ին եւ հունիսի 15-ին, վետո էր դրել փոփոխությունների փաթեթի վրա, ինչից հետո փաստաթուղթը ներկայացվել էր ժողովրդի դատին:
Հուլիսի վերջին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակից մեկ ամիս անց Աբդուլա Գյուլը, ի վերջո, ընտրվեց երկրի նախագահ, սակայն հանրաքվեն, այդուհանդերձ, անցկացվեց:
Թուրքիայի ընդդիմադիր մի շարք կուսակցություններ խստորեն քննադատում են այս հանրաքվեն եւ սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Պնդելով, թե հանրաքվեի անցկացման ամբողջ գործընթացը թերի էր, որոշ ընդդիմադիր կուսակցություններ նույնիսկ նախապես կոչ էին արել բոյկոտել քվեարկությունը:
Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ով ի սկզբանե դեմ էր նախագահի պաշտոնում Գյուլի ընտրությանը, հայտարարել է, թե միեւնույն է` այս հանրաքվեն Գյուլի նախագահության վիճահարույց կարգավիճակի հարցը չի լուծելու:
«Այս փաթեթում բաց է 11-րդ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցը. սահմանադրական բարեփոխումների փաթեթում չկա որեւէ դրույթ, որը սահմանի, որ փոփոխությունների ընդունվելուց հետո գործող նախագահը պետք է շարունակի իր պաշտոնավարությունը: Հիմնական օրենքի փոփոխության դեպքում կա’մ պետք է նոր ընտրություններ նշանակվեն, կա’մ փոփոխությունների փաթեթում պետք է նշված լիներ, որ գործող նախագահը շարունակելու է պաշտոնավարել», - պարզաբանել է Բայքալը` իրավիճակը բնորոշելով որպես «իրավական ճգնաժամ»:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա