Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Իրանի նախագահը


Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Երկուշաբթի օրը կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կստորագրեն երկկողմ համագործակցության փաստաթղթեր:

Հայաստանի եւ Իրանի նախագահները հանդիպման ավարտին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկօրյա այցի շրջանակներում Մահմուդ Ահմադինեջադը կհանդիպի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես կգա խորհրդարանում:

Իրանի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Երեւանի պետհամալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, կայցելի Կապույտ մզկիթ, կհանդիպի Հայաստանում իրանական համայնքի ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG