Մատչելիության հղումներ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանում է կարագ ու ձեթ ներմուծող ընկերություններին


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուրբաթ օրը գումարած նիստում տուգանեց կարագ եւ ձեթ մերմուծող մոտ 50 տնտեսավարողների:

Կենդանական եւ բուսական յուղ ներմուծող այդ ընկերություններից յուրաքանչյուրը տուգանվեց հասույթի 2 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամ):

Նիստում արձանագրվեց, որ այս տարվա մայիսին, օրինակ, կարագը Հայաստան է ներմուծվել կիլոգրամը մոտ 580 դրամ մաքսային արժեքով, իսկ մանրածախ վաճառքի է հանվել 1800 դրամով: Ապա գինը բարձրացել է 2000, կարճ ժամանակ անց` 2200 դրամի: Իսկ այսօր կարագը որոշ դեպքերում վաճառվում է 2600-2700 դրամով: Դա, մինչդեռ, նույն կարագն է, որ ներմուծվել է մայիսին:

Ըստ հանձնաժողովի տվլաների, Հայաստանում ֆիննական կարագը, օրինակ, թանկացել է գրեթե 80 տոկոսով` այն դեպքում, երբ Եվրոպայում այն թանկացել է ընդամենը 18 տոկոսով:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG