Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմության հանրահավաքի օրը ՀՀԿ-ն անվճար համերգ է կազմակերպում


Հոկտեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ֆինանսավորմամբ անվճար համերգ կկազմակերպվի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«Ոսկե աշուն» կոչվող համերգային ծրագիրը նախատեսվում է անցկացնել նույն օրը, երբ «Ազատության» հրապարակում նախատեսված է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի մասնակցությամբ:

ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ համերգը կազմակերպվում է Հանրապետական կուսակցության ֆինանսավորմամբ. - «Համերգի մուտքն ազատ է: Եվ այն իսկապես կհովանավորի ՀՀԿ-ն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG