Մատչելիության հղումներ

Նոբելյան դափնեկրի մեկնաբանությունները սեւամորթների մասին սկանդալ են առաջացրել


Ամերիկացի գիտնական, Նոբելյան դափնեկիր Ջեյմս Վաթսոնի պնդումները, թե «սեւամորթներն իրենց մտավոր կարողություններով զիջում են սպիտակամորթներին», համաշխարհային սկանդալ են առաջացրել:

«Սանդի Թայմս» թերթին տված հարցազրույցում Վաթսոնը ասել է, թե հոռետեսորեն է տրամադրված Աֆրիկայի հեռանկարների նկատմամբ, քանզի «մեր ողջ սոցիալական քաղաքականությունը հիմնված է այն կարծիքի վրա, որ նրանց մտավոր կարողությունները նույնն են, ինչ մերը, մինչդեռ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում դա այդպես չէ»:

Վաթսոնը արդեն ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար:

1962 թվականին Վաթսոնը Նոբելյան մրցանակ է ստացել ԴՆԹ-֊ի կառուցվածքը բացահայտելու համար:

Լոնդոնի քաղաքապետ Քեն Լիվինգստոնը «ռասիստական քարոզչություն» է անվանել Վաթսոնի մեկնաբանությունները: Նրան դատապարտել է նաեւ Միացյալ Նահանգների Ամերիկացի գիտնականների ֆեդերացիան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG