Մատչելիության հղումներ

2008 թվականը՝ կարտոֆիլի տարի


2008 թվականը ՄԱԿ-֊ը հռչակել է կարտոֆիլի տարի՝ շեշտելու համար այդ կուլտուրայի նշանակությունը մարդկության պարենային անվտանգության եւ աղքատության վերացման գործում:

Արտադրության ծավալով կարտոֆիլը չորրորդն է աշխարհում՝ ցորենից, բրնձից եւ եգիպտացորենից հետո, փաստում է այսօր «Ասոշիեյթեդ փրես»-֊ը:

Դարեր առաջ Պերուում հայտնաբերված կարտոֆիլը այսօր յուրաքանչյուր ընտանիքի ճաշասեղանին է:

Տարեկան աշխարհում արտադրվում է 350 միլիոն տոննա կարտոֆիլ, դրա 52 տոկոսը՝ զարգացող երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG