Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի հովանավոր կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը եւ Էդ Ռոյսը տարածել են բանաձեւի շուրջ ծավալված զարգացումներին վերաբերող հատուկ հայտարարություն:

«Այսօր Կապիտոլիումում մենք Դալայ Լամային պարգեւատրել ենք Կոնգրեսի Ոսկե մեդալով: Նրա մեծարումը բարոյական արժեքների պաշտպանության դրսեւորում է», - ասված է հայտարարությունում:

«Կոնգրեսը տեղի չի տվել Չինաստանի կառավարության գործադրած ճնշումների առջեւ», - շարունակում են հայտարարության հեղինակները: - «Վճռականությունը, որը մենք դրսեւորեցինք այս սկզբունքային բարոյական հարցում, մենք պարտավոր ենք ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Եթե մենք՝ որպես երկիր, ցանկանում ենք լինել աշխարհի բարոյական առաջնորդը, ապա պետք է խիզախություն ունենանք ճանաչել ցեղասպանությունը` անկախ այն բանից, թե երբ եւ որտեղ է այն տեղի ունեցել»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 6 անդամների հայտարարությունը տարածել է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG