Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ - գնդապետ Սեյրան Օհանյանի հրավերով հոկտեմբերի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությունը:

Գեներալ Ղրափսասը հանդիպում կունենա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի եւ Սեյրան Օհանյանի հետ: Նախատեսվում է նաեւ այցելություն հայկական խաղաղապահ ստորաբաժանում:

Հոկտեմբերի 23-ին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետը եւ նրա տիկինը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, այցը կավարտվի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ երկկողմ ռազմական համագործակցության 2008 թվականի ծրագրի ստորագրմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG