Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ադրբեջանը Եվրամիության համար կարեւոր է նաեւ որպես տարանցիկ երկիր»


Ադրբեջանը Եվրամիության համար կարեւոր է ոչ միայն որպես էներգիայի այլընտրանքային մատակարար, այլեւ որպես տարանցիկ երկիր: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

APA գործակալության փոխանցմամբ, Սեմնեբին անդրադարձել է շաբաթասկզբին Թեհրանում անցկացված Կասպյան գագաթնաժողովին` նշելով, որ «կան մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք կասպյան երկրները պետք է համաձայնեցնեն»:

Նրա խոսքերով, Կասպից ծովով անցնող խողովակաշարերը առաջնայություն են Եվրամիության համար, քանի որ դրանք կարեւոր դեր են խաղալու էներգետիկ պաշարների այլընտրանքային աղբյուրների հասանելիության հարցում:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Բաքու է ժամանել այսօր: Մինչեւ հոկտեմբերի 20-ը շարունակվելիք այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի խորհրդարանում, արտաքին եւ ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ Սեմնեբիին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, Փիթեր Սեմնեբիի այց Երեւան ներկա պահին նախատեսված չէ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG