Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Կոնգրեսը չպետք է որակում տա Օսմանյան կայսրությունում կատարվածին»


ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշն այսօր հորդորել է կոնգրեսականներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

«Մի բան, որը Կոնգրեսը չպետք է անի՝ Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին որակում տալն է»,֊ - Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԱՄՆ-֊ի նախագահը:

Բուշը, ըստ «Ֆրանսպրես»֊-ի, «ապակառուցողական» է անվանել բանաձեւը:

«Կոնգրեսը շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան մահմեդական աշխարհի մեր ժողովրդավարական դաշնակցին թշնամացնելը, մանավանդ այնպիսի մի դաշնակցի, որը ամեն օր կենսական աջակցություն է ցույց տալիս մեր զինվորականությանը»,֊ - կարծիք է հայտնել Ջորջ Բուշը:

Միեւնույն ժամանակ, այսօր Կոնգրեսի ստորին պալատի նախագահ Նենսի Փելոսին ասել է, որ «դեռ պետք է ճշտվի արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում»:

«Կդրվի բանաձեւը քվեարկության, թե ոչ` դեռեւս պարզ չէ», - լրագրողներին ասել Փելոսին:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ, նախկինում խոսնակը խոստացել էր այս տարի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության դնել թիվ 106 բանաձեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG