Մատչելիության հղումներ

Նավթի գինը հասել է ռեկորդային մակարդակի


Նավթարդյունահանող երկրների կազմակերպության անդամ երկրների արտադրած նավթի գինը հասել է այդ կազմակերպության պատմության ընթացքում աննախադեպ մակարդակի` անցնելով 80 դոլարը մեկ բարելի դիմաց: Այդ մասին այսօր Վիեննայում հայտարարել է կազմակերպության քարտուղարությունը:

12 անդամ ունեցող կազմակերպության երկրներում արտադրված նավթի գինը երեկ կազմել է 80,82 դոլար մեկ բարելի դիմաց: Նախորդ օրը այն կազմել է 78,76 դոլար:

DPA գործակալությունը վկայակոչում է փորձագետ Յոհաննես Բենինիին, որը պնդում է, թե նավթի գները արհեստականորեն ուռճացվել են. իրականում մեկ բարելն այսօր պետք է արժենար մոտ 60 դոլար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG