Մատչելիության հղումներ

Ռայսն այցելել է Բեթհեղեմի հայկական եկեղեցի


ԱՄՆ-֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը շրջագայում է Մերձավոր Արեւելքով, Բեթհեղեմում, այլ սրբավայրերի թվում, այցելել է նաեւ հայկական եկեղեցի: Այդ մասին այսօր հայտնել է «Ֆրանսպրես»-֊ը:

Գործակալության վկայությամբ՝ պետքարտուղարը աղոթել է նաեւ հունական ուղղափառ եւ կաթոլիկ տաճարներում:

Ռայսն այցելել է այն վայրը, որտեղ, ըստ քրիստոնյա հավատացյալների, ծնվել է Հիսուս Քրիստոսը:

«Այս մեծ կրոնները, որոնք գոյակցել են այս հողի վրա, հնարավորություն են տալիս հաղթահարել տարաձայնությունները, մի կողմ դնել թշնամանքը եւ հավատքի ուժը դարձնել բուժիչ ուժ, համաձայնության ուժ»,֊ - ասել է ԱՄՆ֊-ի պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG