Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հայտարարել է, թե սատարում է «նարնջագույն հեղափոխության» արեւմտամետ կոալիցիային եւ ուզում է վարչապետի պաշտոնում տեսնել Յուլիա Տիմոշենկոյին, ինչը, մեկնաբանների կարծիքով, նշանակում է, որ Տիմոշենկոյի վարչապետությունը գրեթե երաշխավորված է:

Սեպտեմբերին կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքները հաստատում են, որ Տիմոշենկոյի եւ Յուշչենկոյի կուսակցությունները մեծամասնություն են կազմում խորհրդարանում եւ կարող են կառավարություն ձեւավորել:

Եթե Տիմոշենկոն վարչապետ դառնա, Յուշչենկոյի կուսակիցներից մեկը կզբաղեցնի խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG