Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավար Յոզեֆ Բլատերը եւ Եվրոպական ընկերակցությունների միության նախագահ Միշել Պլատինին հետաձգել են հոկտեմբերի 17-18-ը նախատեսված այցը Թբիլիսի: Այդ մասին այսօր հայտնել են Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները:

Նրանց վկայությամբ՝ Բլատերը եւ Պլատինին պատճառաբանել են, թե «անհետաձգելի գործեր ունեն ՖԻՖԱ-֊ի եւ ՈւԵՖԱ֊-ի հետ կապված»:

Բլատերը եւ Պլատինին մտադիր էին Թբիլիսիում դիտել Եվրոպայի առաջնության նախնական փուլի Վրաստան֊ - Շոտլանդիա հանդիպումը:

Երեւանից երեկ երեկոյան ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի ղեկավարները մեկնել են Բաքու, որտեղ այսօր մասնակցել են Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր գրասենյակի բացման արարողությանը, ինչպես նաեւ ծաղիկներ են դրել երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի գերեզմանին:

Day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, այսօր նախատեսված է Բլատերի եւ Պլատինիի այցը Նախիջեւան, ուր նրանք հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG