Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-21-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում է Միքայել Հարությունյանի հանդիպումը իր պաշտոնակցի` գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւի հետ:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կստորագրվի երկկողմ ռազմական համագործակցության 2008 թվականի պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG