Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր զգուշացրել է, որ ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը վատ հետեւանքներ կունենա:

«Ինչ վնաս էլ կրի Թուրքիան, նրա ընդդիմախոսները տասնապատիկ կտուժեն»,֊ - ասել է Էրդողանը իր «Արդարության եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Մեր համբերությունը հատնում է»,֊ - ըստ «Ֆրանսպրես»-֊ի՝ ասել է վարչապետը:

Գործակալության համաձայն՝ Էրդողանը զգուշացրել է, որ կտուժի նաեւ հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարը:

«Նրանք, ովքեր Թուրքիայից դրական քայլեր են ակնկալում, միայնակ կմնան իրենց հիմնախնդիրների հետ: Նրանք գին կվճարեն Թուրքիայի նման կարեւոր երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունքի համար»,֊ - ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG