Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դադարեցվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները:

Դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր Արդարադատության խորհուրդը, որը նման որոշում էր կայացրել անցկացված կարգապահական վարույթի արդյունքում:

Հայաստանյան լրատվամիջոցները եւ որոշ քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորը արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե Մաքսային ծառայությունը կոռումպացված է:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք սա իշխանությունների արձագանքը չէ՞ արդարացնող դատավճռին, Պարգեւ Օհանյանն այսօր պատասխանեց. - «Երեւի դա այդպես է»:

«Այն խախտումները, որոնք արձանագրվել էին կարգապահական վարույթի ընթացքում, աննշան էին եւ հետեւանք չառաջացնող: Եվ հենց դա էլ հիմք է տալիս պնդելու, որ ես հետապնդվում եմ դատավճռի համար»,֊ - կարծիք հայտնեց Պարգեւ Օհանյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG