Մատչելիության հղումներ

USA Today-ը կհրատարակվի Հայաստանում


Ամերիկյան USA Today օրաթերթը, որը ամենավաճառվող թերթն է ԱՄՆ-ում, կհրատարակվի նաեւ Հայաստանում: Թերթի սեփականատերերը որոշել են հրատարակել շաբաթաթերթ, որը կազմված կլինի շաբաթվա ընթացքում հրատարակված թերթի համարների նյութերից: Շաբաթաթերթը կոչվելու USA Today Abroad, այսինքն` USA Today-ի արտասահմանյան հրատարակություն:

«Գանետ» եւ «Տրիբյուն» ընկերությունները, որոնք համատեղ են իրականացնելու այս նախագիծը, հայտնում են, որ արդեն այս հինգշաբթի օրը, USA Today նոր շաբաթաթերթը իր առաջին համարը կուղարկի Հայաստանի հրատարակիչներին:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, շաբաթաթերթը հրատարակվելու է նաեւ Իսրայելում, Մեքսիկայում, Արգենտինայում եւ էկվադորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG