Մատչելիության հղումներ

«Ինդիփենդենթ». «Հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի տեռորը հայ ազգը վերացնելու փորձ էր»


«20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրականացրած տեռորը հայ ազգը վերացնելու փորձ էր», - «Ինդիփենդենթ» պարբերականում գրել է բրիտանացի հայտնի լրագրող եւ հրապարակախոս Ռոբերտ Ֆիսքը:

«Թեեւ թուրքերը հրապարակայնորեն խոսում էին հայ բնակչության վերաբնակեցման անհրաժեշտության մասին, ինչպես ավելի ուշ գերմանացիներն էին խոսելու Եվրոպայի հրեաների մասին, սակայն Էնվեր փաշայի «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի իրական մտադրությունները բավական հստակ էին», - ընդգծում է հոդվածագիրը:

Վկայակոչելով արխիվային փաստաթղթերը` Ֆիսքը գրում է. - «1915 թվականի սեպտեմբերի 15-ին, օրինակ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հետեւյալ հանձնարարականն էր տվել Հալեպի քաղաքապետին, թե ինչ պետք է արվեր քաղաքում բնակվող տասնյակ հազարավոր հայերի հետ. - «Արդեն տեղեկացված եք, որ կառավարությունը որոշել է ամբողջովին ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր նշված անձանց: Որքան էլ մեթոդները ողբերգական լինեն, չպետք է հաշվի առնել սեռ ու տարիք, ոչ էլ տուրք տալ խղճի խայթին»:

«Գրեթե նույն խոսքերն իր էսէսականներին ասել է Հիմլերը 1941 թվականին», - նկատում է բրիտանացի լրագրողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG