Մատչելիության հղումներ

«Հայֆեստ»-ն ավարտվեց


Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանն այսօր հրավիրված ասուլիսում կարեւորեց հատկապես այն, որ «Հայֆեստ»-ը դառնում է կատարողական արվեստների փառատոն: Իսկ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի փոխանցմամբ, հաջորդ տարի «Հայֆեստ»-ն արդեն պաշտոնապես կանվանվի «Կատարողական արվեստների փառատոն»:

Արթուր Ղուկասյանը հատուկ շեշտեց, որ այս տարվա փառատոնին իրոք մեծ է եղել պետական աջակցությունը: Փոխարենը, ըստ փառատոնի նախագահի, ամեն տեսակի օգնությունից հրաժարվել է Երեւանի քաղաքապետարանը:

Հաջորդ տարի բյուջեից «Հայֆեստ»-ին դարձյալ կհատկացվի 39 միլիոն դրամ: Ըստ Կարինե Խոդիկյանի, այդ գումարը կարող է մեծանալ, բայց ոչ հաջորդ տարի, քանի որ բյուջեն արդեն հաստատված է:

Փառատոնի նախագահն այս տարի էլ փաստում է, որ հայ ռեժիսորներից քչերին է հանդիպել դահլիճում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG