Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով այսօր Երեւան կժամանեն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

Հոկտեմբերի 16-ին նրանց կընդունեն նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Նույն օրը հյուրերը Ռուբեն Հայրապետյանի հետ կմասնակցեն Աճառյան փողոցին հարող տարածքում «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը, ինչից հետո կայցելեն «Բանանց» ակումբի կողմից շահագործվող մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» կառուցման նպատակը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ասաց. - «Բոլորս էլ գիտենք, որ մարզերում մենք չունենք մարզիչներ, բայց մարզերում կան տաղանդավոր, լավ երեխաներ. լուրջ պրոբլեմ կա Երեւան հաճախելու, մարզվելու համար: Այդ իսկ պատճառով կառուցում ենք այդ դպրոցը»:

Միաժամանակ, Ռուբեն Հայրապետյանը չբացառեց կառուցվելիք դպրոցում մայրաքաղաքի տաղանդավոր երեխաների մարզվելու հնարավորությունը:

Երեւանից մեկնելուց առաջ Բլատերը եւ Պլատինին կհանդիպեն լրագրողների հետ:


Ռուզան Խաչատրյան եւ Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG