Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «ԱՄՆ-֊ի եւ Թուրքիայի հարաբերությունները վտանգված են»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հաստատումից հետո ԱՄՆ֊-ի եւ Թուրքիայի հարաբերությունները վտանգված են:

Նա մեջբերել է թուրքական մի ասացվածք` «Այնտեղ, որտեղ պարանը բարակել է, այն կարող է կտրվել»: «Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ վարչապետի այս բառերը նրա կողմնակիցներն ընդունել են բուռն ծափահարություններով:

Էրդողանը նաեւ քննադատել է ամերիկացի դեմոկրատներին:

«Դեմոկրատները վտանգում են Միացյալ Նահանգների ապագան եւ հակաամերիկյան զգացմունքներ հրահրում»,֊ - ասել է նա:

Թուրքիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ֊-ի վարչակազմին ավելի մեծ ջանքեր գործադրել բանաձեւի վերջնական ընդունումը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG