Մատչելիության հղումներ

«Վոյեննո֊պրոմիշլեննիյ կուրյեր». «Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է»


«Հակառակ տարածքային փոքր չափերին` Հայաստանը կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է, որի նշանակությունը ոչ միայն Անդրկովկասի, այլեւ Մերձավոր Արեւելքի համար անհամեմատ բարձր է միջազգային ասպարեզում նրա կշռից», - գրում է իր վերջին համարում ռուսաստանյան «Վոյեննո֊պրոմիշլեննիյ կուրյեր» պարբերականը:

«Հայաստանը ամենից քիչ խնդիրներ է հարուցում Ռուսաստանի համար: Ավելին, այն փաստորեն մեր թիկունքն է ԱՊՀ֊-ի հարավային սահմաններում: Մինչեւ 2007 թվականը Մոսկվան եւ Երեւանը ընդարձակ դաշնակցային պայմանագրային հիմք են ձեւավորել: Գործակցության առանցքը Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական եւ ռազմավարական համագործակցությունն է, որն ապահովում է երկու պետությունների անվտանգությունը»,֊ - գրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը:

Պարբերականը նաեւ փաստում է. - «Թուրքիան միշտ ընկալվել է Հայաստանի կողմից որպես արտաքին սպառնալիքի աղբյուր»:

«Վաշինգտոնը ձգտում է ամեն գնով ուժեղացնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը»,֊ - եզրափակում է պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG