Մատչելիության հղումներ

logo-print

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Ալ Գորին եւ ՄԱԿ-֊ի փորձագետներին


Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր շնորհվել է ԱՄՆ֊-ի նախկին փոխնախագահ Ալ Գորին եւ ՄԱԿ-֊ի` կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբին:

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի հայտարարությունում ասված է, որ մրցանակը նրանց շնորհվել է «մարդու կողմից հրահրված կլիմայի փոփոխությունների մասին ծավալուն գիտելիքներ տարածելու եւ այդ փոփոխությունների դեմ պայքարի միջոցների մշակման համար»:

Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում էր 181 թեկնածու: Հաղթողները կստանան մոտ 1,5 միլիոն դոլար: Մրցանակը նրանց կհանձնվի դեկտեմբերի 10֊-ին Օսլոյի քաղաքապետարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG