Մատչելիության հղումներ

ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հայերի «զանգվածային սպանությունները», բայց չի անվանել դրանք ցեղասպանություն


ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Բան Կի-֊մունը դատապարտել է հայերի «զանգվածային սպանությունները» Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի ժամանակ, սակայն չի արտասանել «ցեղասպանություն» բառը:

«Ես որեւէ պաշտոնական դիրքորոշում չեմ որդեգրում որեւէ երկրի օրենսդրության նկատմամբ: Այս դեպքը ես դիտում եմ որպես հարց Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ»,֊ - ասել է Բան Կի֊-մունը Վաշինգտոնում գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«Սակայն շատ ցավալի եւ ողբերգական է, որ մենք ականատեսն ենք եղել նման զանգվածային սպանությունների Առաջին աշխարհամարտի ժամանակ: Սա պետք է մնա որպես պատմական իրադարձություն, սակայն այսօր ես չեմ կարող որեւէ պաշտոնական մեկնաբանություն անել»,֊ - նշել է ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարը:

«Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ՝ նա ավելացրել է. - «Ցեղասպանության կամ զանգվածային բռնությունների կանխարգելումը՝ ՄԱԿ-֊ի կարեւորագույն պարտականություններից մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG