Մատչելիության հղումներ

Ինչպես այսօր հայտարարել է նախագահ Ջորջ Բուշի խոսնակ Սքոթ Սթանզելը, ԱՄՆ֊-ի Սպիտակ տունը «հիասթափված է» Կոնգրեսի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձեւով, որը ցեղասպանություն է անվանում 1915 թվականին կատարվածը:

«Մենք հասկանում ենք մարդկանց զգացմունքները՝ կապված հայ ժողովրդի ողբերգական փորձության հետ, եւ նախագահը դա ճանաչել է իր նախագահական ուղերձներում»,֊ - ասել է խոսնակը:

Սակայն, «Ֆրանսպրես»֊-ի վկայությամբ, Սթանզելն ավելացրել է, թե ԱՄՆ-֊ի առաջնորդը մտահոգված է, որ բանաձեւը կարող է սրել հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ:

Միաժամանակ Սպիտակ տան մեկ այլ խոսնակ՝ Գորդոն Ջոնդրոն հայտնել է, որ նախագահը հավաքագրել է իր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կասեցնելու համար բանաձեւի վերջնական ընդունումը:

«Նախագահը հեռախոսային խոսակցություններ է ունեցել այս հարցով, պետքարտուղար Ռայսը, վարչակազմի այլ պաշտոնյաներ նույնպես հեռախոսով զրուցել եւ հանդիպել են Կոնգրեսի անդամների հետ, եւ մենք կշարունակենք դա անել, քանի դեռ այս բանաձեւն օրակարգում է»,֊ - ասել է խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG