Մատչելիության հղումներ

Բացվեց ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը


Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հինգշաբթի օրը բացվեց ասմունքի ամենամյա մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակին:

Փառատոնն անցկացնում են Հայաստանի գրողների միությունը, կրթության եւ գիտության նախարարությունը եւ Չարենցի տուն-թանգարանը:

Այս տարի փառատոնի հանրապետական փուլը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 11-13-ը:

Մրցույթ-փառատոնի առաջին մասն անցկացվեց Չարենցի տուն-թանգարանում, իսկ երկրորդը մասը նախատեսված է անցկացնել Ծաղկաձորում` գրողների միության ստեղծագործական տանը: Հանրապետական մրցույթին մասնակցում են նախնական փուլով ընտրված 46 ներկայացուցիչներ տարբեր մարզերից:

Հաղթողներն իրենց մրցանակները կստանան Օշականում` Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG