Մատչելիության հղումներ

Բրիտանացի գրող Դորիս Լեսինգը՝ Նոբելյան մրցանակակիր


Բրիտանացի կին գրող Դորիս Լեսինգը այսօր դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիր:

87֊-ամյա Լեսինգը 50 տարվա ընթացքում ստեղծած իր տասնյակ գործերում արծարծել է ռասայական խտրականության, ֆեմինիզմի եւ քաղաքականության թեմաները:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ գրողը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Աֆրիկայում: Նա քննադատել է ապարտեիդը Հարավաֆրիկյան հանրապետությունում, ինչի արդյունքում 1956-֊ից մինչեւ 1995 թվականները զրկվել է այդ երկիր մուտք գործելու իրավունքից:

50-֊ականներին Լեսինգը անդամագրվել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցությանը եւ պայքարել միջուկային զենքի դեմ:

Դորիս Լեսինգը վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ բրիտանացին է, որին Նոբելյան մրցանակ է շնորհվում գրականության բնագավառում: 2005 թվականին այդ պարգեւը ստացել է Հարոլդ Փինթերը: Անցած տարի մրցանակը շնորհվել է Օրհան Փամուկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG