Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը երախտագիտություն է հայտնում ամերիկացի կոնգրեսականներին


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այսօր Հայաստանի խորհրդարանականների անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու համար:

Բացելով խորհրդարանի այսօրվա նիստը` Տիգրան Թորոսյանը հայտարարեց. - «Ուզում եմ պատգամավորների անունից մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի մեր գործընկերներին, որոնք, դրսեւորելով բարձր բարոյական հատկանիշներ եւ չենթարկվելով տարատեսակ ճնշումների, կողմ քվեարկեցին ցեղասպանության ճանաչման բանաձեւին»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG