Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) կողմնակից է առաջիկա նախագահական ընտրություններում «դաշինքային թեկնածուով» հանդես գալուն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ստեփան Դեմիրճյանի գլխավորած կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն «ակտիվ մասնակցություն է ունենալու» 2008-ի նախագահական ընտրություններին:

ՀԺԿ-ն, ըստ Հարությունյանի, կարող է առանձին մասնակցել ընտրություններին, բայց իրենք կողմնակից են «դաշինքային թեկնածուով» հանդես գալուն:

«Որովհետեւ», - պարզաբանեց ՀԺԿ-ի քարտուղարը, - «իրականությունն այն է, որ այսօրվա բիրտ ուժի դեմ, իշխանական ռեսուրսի դեմ... պետք է համախմբում եւ պետք է միասնական թեկնածու: Այս ռեժիմի դեմ [պայքարելու] միակ ճանապարհը համախմբումն է: Առանձին հանդես գալը այսօր ճիշտ չէ, դատապարտված է»:

Հարությունյանը չբացառեց, որ միասնական թեկնածուն լինի երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Չհերքելով նախորդ իշխանությունների օրոք բացասական երեւույթների առկայությունը` Հարությունյանը ասաց. - «Այն բոլոր բացասական երեւույթները, որ ձեւավորվել էին նախորդ իշխանությունների ժամանակ, աննախադեպ չափերի են հասել հիմա: Հարյուրապատիկ, հազարապատիկ ավելացել են»:

«Այսօր կոռուպցիան, կաշառակերությունը այնպիսի չափերի հասել մեր երկրում, որ հնարավոր չէ զարգացում», - հայտարարեց նա` պնդելով, որ ՀԺԿ-ի խնդիրն այսօր երկրում նորմալ իշխանափոխություն ապահովելն է, որ «ժողովուրդն ընտրի իր իշխանությունը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG