Մատչելիության հղումներ

logo-print

Թոմաս Համարբերգ. «Բանտերում կան մարդիկ, որոնք չպետք է այնտեղ լինեին»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կան Հայաստանում քաղբանտարկյալներ, պատասխանեց. - «Կարծում եմ, բանտերում կան մարդիկ, որոնք չպետք է այնտեղ լինեին` տարբեր պատճառներով»:

Նա հավելեց, որ, իր կարծիքով, խնդիրը արդարադատության համակարգի մեջ է, ինչը իրենք հիմա ուսումնասիրում են եւ արդյունքում կներկայացնեն առաջարկություն-խորհուրդներ:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ասաց, որ որոշ եզրակացություններ կհրապարակի վաղը` լրագրողների հետ հանդիպմանը:

Թոմաս Համարբերգը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Ազգային ժողովի շենքում, երբ խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հետ փակ հանդիպումից հետո ինքն ու իր գլխավորած պատվիրակությունը գնում էին Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ նույնպես փակ հանդիպման:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG