Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հայ գո՞ղ են բռնել


APA գործակալության փոխանցմամբ, Բաքվի Խաչմազի շրջանի ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է հայազգի Իգոր Բաղիյանը, ով մեղադրվում է ավտոմեքենաներ գողանալու մեջ:

Բաղիյանը ծնվել է Ալի Բայրամլիում, սակայն նրա այժմյան բնակության վայրը հայտնի չէ: Նախկինում մի քանի անգամ դատապարտվել է խուլիգանության եւ կողոպուտի համար: Այս տարվա օգոստոսի 11-ին նա մի «Մերսեդես» էր գողացել:

Իգոր Բաղիյանը ձերբակալվել է, երբ փորձում էր Բաքվի նավահանգստից փախչել Թուրքմենստան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG