Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի պետվիճվարչության նախկին ղեկավարը նշանակվել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ Վահե Դանիելյանը այսօր նշանակվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

32֊-ամյա Վահե Դանիելյանը 90-֊ականների վերջերին եղել է Լեռնային Ղարաբաղի վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության պետական վարչության պետ, իսկ 2001-֊ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի զարգացման գործակալության տնօրեն: Վերջին տարիներին նա Հայաստանի վիճակագրության պետական խորհրդի անդամ էր:

Վահե Դանիելյանը ծնվել է Երեւանում եւ ավարտել Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG