Մատչելիության հղումներ

Վրաստանի օլիմպիական կոմիտեի գործկոմը դադարեցրել է Բադրի Պատարկացիշվիլիի լիազորությունները


Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմն այսօր դադարեցրել է կոմիտեի նախագահ Բադրի Պատարկացիշվիլիի լիազորությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է գործկոմի անդամ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին:

Գափրինդաշվիլին ասել է, որ ինքը դեմ է քվեարկել որոշմանը, քանզի գտնում է, որ Պատարկացիշվիլին «մեծ ավանդ է ներդրել վրացական սպորտի զարգացման գործում»: Նրա վկայությամբ՝ մեկ շաբաթից կայանալու է Ազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանը, որտեղ կընտրվի նոր նախագահ:

Մի քանի օր առաջ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին պնդել էր, թե նախագահ Միխեիլ Սահակաշվիլին փորձել է կազմակերպել գործարար Պատարկացիշվիլիի ֆիզիկական վերացումը:

Ինչպես հաղորդել է Պատարկացիշվիլիի հիմնադրած «Իմեդի» հեռուստակայանը, այսօր գործարարը Լոնդոնից վերադառնալու է Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG