Մատչելիության հղումներ

Ֆրանսիացին եւ գերմանացին Նոբելյան մրցանակներ ստացան ֆիզիկայի բնագավառում


Շվեդիայի թագավորական ակադեմիան այսօր ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակներ շնորհեց ֆրանսիացի Ալբեր Ֆերին եւ գերմանացի Պետեր Գրյունբերգին:

Երկու գիտնականները այդ պարգեւին են արժանացել նանոտեխնոլոգիաների ոլորտի մի հայտնագործության համար, որի շնորհիվ միլիարդավոր մարդիկ այժմ կարողանում են հսկայական ծավալի տեղեկատվություն զետեղել համակարգչի կոշտ սկավառակում:

Ֆրանսիացին եւ գերմանացին հայտնագործությունն արել են 1988 թվականին միմյանցից անկախ:

Նոբելյան մրցանակն այս տարի 1,5 միլիոն դոլար է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG