Մատչելիության հղումներ

Յուրի Չայկա. «Պոլիտկովսկայայի սպանության գործը բացահայտված է»


Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան այսօր Երեւանում հայտնեց, որ հայտնի լրագրող եւ հրապարակախոս Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործը բացահայտվել է եւ շուտով կուղարկվի դատարան:

«Գործը բացահայտված է, հարցն այն է, թե երբ այն կգնա դատարան»,֊ - ասաց Յուրի Չայկան:

Նա հայտնեց, որ այս գործով Ռուսաստանի դատախազությունը ակտիվորեն համագործակցել է մի շարք երկրների, մասնավորապես, Ուկրաինայի եւ Լատվիայի դատախազությունների հետ:

Յուրի Չայկան Երեւանում մասնակցում է ԱՊՀ-֊ի երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստին:

Աննա Պոլիտկովսկայան սպանվել է անցած տարվա հոկտեմբերի 7-֊ին իր տան շեմին: Նա քննադատում էր նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG