Մատչելիության հղումներ

Բորիս Գրիզլով. «Գներն աճել են վերագնող ընկերությունների գործարքի պատճառով»


Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովն այսօր հայտարարել է, թե մի շարք հիմնական պարենային ապրանքների գների կտրուկ աճը Ռուսաստանում տեղի է ունեցել այն պատճառով, որ վերագնող ընկերությունները գործարքի մեջ են մտել միմյանց հետ:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գների աճը տեղի է ունեցել Ռուսաստանի ոչ բոլոր մարզերում, իսկ «այնտեղ, որտեղ դա եղել է, գները բարձրացել են նույն օրը»: «Սա վերագնող ընկերությունների գործարքի արդյունք է»,֊ - ասել է Գրիզլովը:

Միաժամանակ, նա նշել է, որ գների աճը պայմանավորված է նաեւ օբյեկտիվ գործոններով: «Եվրոպայում, Չինաստանում եւ Կորեայում ցածր բերք է արձանագրվել»,֊ - ասել է Գրիզլովը:

Նա հայտնել է, որ այսօր Պետդուման առաջարկելու է վարչապետին ստեղծել աշխատանքային խումբ, որը մինչեւ հոկտեմբերի կեսերը անհրաժեշտ միջոցներ կմշակի՝ պարենային ապրանքների գների աճը կանխելու համար:

Վերջերս որոշ պարենային ապրանքների գների աճի հարցը շոշափվել է նաեւ Հայաստանի խորհրդարանում: Վարչապետ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ դա տեղի է ունեցել միջազգային շուկայում նույն ապրանքների գների աճի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG