Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը պարգեւատրվել է Ֆլետչերի դպրոցի «Դեկանի շքանշանով»


Հայաստանի արտգործնախարար, Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի շրջանավարտ Վարդան Օսկանյանը պարգեւատրվել է այդ դպրոցի «Դեկանի շքանշանով»:

Անցած ուրբաթ պարգեւը Հայաստանի արտգործնախարարին է հանձնել Ֆլետչերի դեկան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Բոսվորվը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանից առաջ «Դեկանի շքանշանը» շնորհվել էր Ֆլետչերի դպրոցի ականավոր շրջանավարտներ` Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին, Ինդոնեզիայի արտգործնախարար Հասան Վիրաջուդային, ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Շաշի Թարուրին, Հյուսիսային Կորեայում Չինաստանի դեսպան Լիու Քսիաոմինգին:

Պարգեւատրման արարողությունից հետո Վարդան Օսկանյանը Ֆլետչերի դպրոցում դասախոսություն է կարդացել «Փոքր երկրների դիվանագիտությունը» թեմայով:

Շաբաթ օրը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Նյու Յորքից Վարդան Օսկանյանը մեկնել է Բրյուսել` հոկտեմբերի
9-12-ը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցելու Հայաստանի նախագահի Բելգիա կատարելիք պաշտոնական այցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG