Մատչելիության հղումներ

Հրանտ Մելքումյանը առաջատարների թվում է


2-րդ հորիզոնականը կիսում են միանգամից 6 շախմատիստներ, այդ թվում` Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը, Իսրայելը ներկայացնող Մաքսիմ Ռոդշտեյնը եւ գերմանացի Ջորջ Մեյերը, իսկ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի Ուանգ Հաոն 3.5 միավոր ունի:

Աղջիկների պայքարում 5 հնարավորից նույնքան միավոր է վաստակել ռուսաստանցի Վերա Նաբոլշինան:

Մրցաշարի գլխավոր մրցավար Արմեն Նիկողոսյանը «Մաքս-Լիբերթի»-ին ասաց, որ կանանց պայքարում հաջող են հանդես գալիս հատկապես Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: 7 շախմատիստուհիներ 5 փուլից հետո 4 միավոր են վաստակել: Նրանց շարքերում է ամենաբարձր վարկանիշ ունեցող հնդկաստանցի Հարիկա Դրոնավալին, ինչպես նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւիկ Աբրահամյանը:

«Մաքսլիբերթի»ի հեզ զրույցում մրցաշարի մասնակիցներից շատերը նշեցին, որ այն բարձր մակարդակով է կազմակերպված եւ որ մասնակիցների կազմը շատ ուժեղ է:

«Շատ լուրջ եւ ուժեղ մրցաշար է: Սա ամենաուժեղ մրցաշարն է , որին երբեւէ մասնակցել եմ, ինձ դուր է գալիս երեւանյան մրցաշարը, թեեւ իմ խաղից այդքան էլ գոհ չեմ», - ասաց մեքսիկացի Ալվարես Ռամիրես Միգելը:

Մրցաշարի գլխավոր մրցավարի խոսքերով, առաջին 5 փուլերից հետո դեռ ոչ մի արտառոց միջադեպ չի գրանցվել:

«Սովորաբար որքան բարձր է մրցաշարի կարգավիճակը, այնքան հանգիստ է այն անցնում», - հավելեց Նիկողոսյանը:

Մրցաշարին Հայաստանը ներկայացված է 22 մարզիկներով` 12 տղա եւ 10 աղջիկ: Մասնակիցները 13 փուլ են անցկացնելու`այսպես կոչված շվեյցարական մրցակարգով:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG