Մատչելիության հղումներ

logo-print

Տոնդ շնորհավոր, Ուսուցի’չ


Արդեն 6-րդ տարին է հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվող Ուսուցչի տոնի առթիվ պարգեւատրվում են հանրապետության լավագույն ուսուցիչները, դաստիարակներն ու տնօրենները: Այսօր ՀՀ նախագահի հրմանագրով «նոր սերնդի դաստիրակության եւ կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մի խումբ ուսուցիչներ արժանացան վաստակավոր մանկավարժի կոչմանն ու ստացան պետական պարգեւներ:

ՀՀ նախագահի հրամանագրով, 9-ը ուսուցիչներ արժանացան Մովսես Խորենացի մեդալի, եւս 9-ը` ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման:

12 ուսուցիչներ ստացան ՀՀ վարչապետի շնորհակալագրեր:

Լավագույն դաստիարակ եւ լավագույն ուսուցիչ տիտղոսին արժանացածների մրցանակը ավտոմեքենա էր: Լավագույն ուսուցիչ ճանաչվեց Գավառի թիվ 9 դպրոցի դասվար Շուշան Պիպոյանը:

Գյումրիի «Անի-պարտեզ» նախակրթական համալիրի ուսուցիչ Անժելա Գրիգորյանը ճանաչվեց լավագույն դասվար:

Բոլոր ուսուցիչներին շնորհավորեց նաեւ գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա հրապարակեց «Տարվա լավագույն տնօրեն» կոչմանն արժանացած տնօրենի` Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի անունը: Լավագույն տնօրենը ստացավ համակարգիչ:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG