Մատչելիության հղումներ

logo-print

Ամուսինը՝ «մշակութային արժե՞ք»


Նոր Զելանդիայում մի կին պահանջել է իր ամուսնուն ճանաչել... «մշակութային արժեք»:

DPA գործակալության փոխանցմամբ, Տաուրանգա ավանի 49-ամյա բնակչուհի Ռոսինա Հաուտին ծագումով մաորի է. մաորիները պոլինեզիական ժողովուրդների խմբից են: Այդ կինը, հիշեցնելով, որ մաորի առաջնորդների եւ Մեծ Բրիտանիայի կայսրության պատվիրակի միջեւ 1840 թվականին կնքված պայմանագրով Նոր Զելանդիան պարտավորվել է պաշտպանության տակ առնել «տաոնգաները»՝ տեղացիների մշակութային արժեքները, նորզելանդական իշխանություններին կոչ է անում «մշակութային արժեք» հռչակել իր ամուսնուն՝ Մոֆուիկե Ֆոնուային, որի հետ մեկ տարի առաջ է ամուսնացել:

Ֆոնուան Նոր Զելանդիայում բնակություն է հաստատել 2005 թվականի մայիսին: Իշխանությունները նրան չեն տալիս մշտական բնակության իրավունք եւ սպառնում են արտաքսել, քանի որ ժամանակավոր բնակության իրավունքի ժամկետը սպառվել է:

«Եթե ձեր ամուսինը կամ երեխան չեն համարվում «տաոնգա», ապա ես չեմ հասկանում այդ դեպքում, թե ի՞նչ է նշանակում «մշանկութային արժեք» հասկացությունը», - ասել է ամուսինների փաստաբան Տուարիկի Դելամերը:

Այս արտառոց հայցով լսումները նախատեսված են Վաիտանգի շրջանի դատարանում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG